Կոստանյանի know-how-ն․ Դատախազը դատարանում արտահայտում է ոչ թե իր, այլ Հրաչիկ Բադալյանի դիրքորոշումը
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Վռամ Գյոզալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Շահադիտական դրդումներով և մարդու առևանգումով կատարված սպանության փորձի համար դատապարտված Վռամ Գյոզալյանը ծնվել է 1991 թվականին, դեպքի պահին նա ագրարային համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է եղել, կալանքի տակ է 2013 թվականի հուլիսից:
Ըստ դատական ակտի՝ 2013թվականի հուլիսի 8-ին հոր՝ Վարազդատի հետ հանդիպման տանելու պատրվակով Վռամը խաբեությամբ տուժող Գևորգ Կարապետյանին նրա իսկ մեքենայով տարել է Սունդուկյան փողոցում գտնվող իրենց շենքից ու իրենց պատկանող արտադրամասից ոչ հեռու՝ ստորգետնյա ավտոտնակների մոտ:
Կարապետյանից Վռամը 8 հազար դոլար էր վերցրել: Նրա հետ գրավի պայմանագրի փոխարեն կնքել էր առուվաճառքի պայմանագիր, որով Կարապետյանին էր վաճառել իրենց ավտոտնակը՝ 15 հազար դոլար արժողությամբ:
Ավտոտնակը ձևակերպվել էր Կարապետյանի անունով, Կարապետյանին ավտոտնակի համար տրվել էր սեփականության իրավունքի վկայական: Բայց կողմերը պայմանավորվել էին, որ ամեն ամիս Վռամը Կարապետյանին պետք է վճարի 100 դոլար, իսկ երբ մայր գումարը վերադարձնի, Կարապետյանը ավտոտնակը հետ պիտի վաճառի Գյոզալյանին:
Կարապետյանին տանելով ստորգետնյա ավտոտնակ՝ Վռամ Գյոզալյանը մեքենայում վիճաբանել է նրա հետ, դանակով բազմաթիվ վնասվածքներ հասցրել, այդ թվում՝ պատճառել է տուժողի պլևրալ խոռոչ թափանցած վերք:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
