Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ խոշոր ավտովթար- հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Քիչ առաջ վթարի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մի քանի քննիչներ և փորձագետներ: © shamshyan.com
