«Ոչ պրոֆեսիոնալ իշխանություններ ունենալու հետևանքն է, որ փինաչին կարող է դառնալ իշխանավոր» (տեսանյութ)
168.am-ը գրում է.«Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ այսօր ակցիա իրականացրին Ֆինանսների նախարարության շրջակայքում և ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հավաքվել են հասարակության և կառավարության ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ համատեղությամբ մասնավոր և պետական սեկտորում աշխատող դասախոսների պարտադիր սոցիալական վճարի գանձումն իրականացվում է ամբողջ եկամտից: «Դեմ եմ»-ի անդամ Սրբուհի Ղազարյանի խոսքով՝ այդ պատճառով երիտասարդ մասնագետների շատ մեծ արտահոսք տեղի ունեցավ բուհերից:
«Մտահոգություն հայտնել էր նաև Կրթության և գիտության նախարարը, երկու ամիս է անցել, որևէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել»,- ասաց Սրբուհի Ղազարյանը: Նա նշեց, որ կառավարության նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել էր լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների խնդիրը, սակայն ոչինչ չի արվել:
«Վարչապետի հանձնարարականը մնացել է անպատասխան: Կարծում եմ՝ նույն վարչապետի անհետևողականության հանգամանք ևս այստեղ կար»,- ասաց Սրբուհի Ղազարյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, ակցիայի մասնակիցները այսօր նախ հավաքվել էին Ֆինանսների նախարարության մոտակայքում և ցանկանում էին նամակ փոխանցել նախարարությանը, սակայն ոստիկանները նրանց այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ նախարարության շենքին:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
