Ռուսերեն հայհոյանք՝ հայկական բարում․ Բենիամինը խուլիգանություն է կատարել «հարբած» Լյուդմիլայի հայհոյանքների «ճնշման» տակ
1in.am-ը գրում է.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Բենիամին Մաթևոսյանի գործի դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին հայտնված 29-ամյա Բենիամինը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Սանկտ Պետերբուրգի Լենինսկի պրոսպեկտում:
Նա իր սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
«Շոֆեր եմ»՝ ասաց Բենիամինը իր աշխատանքի վերաբերյալ դատարանի հարցին:
«Հմի պտի էթամ, որ տաքսի ծառայության մեքենա քշեմ, Հայաստան գալուս ժամանակ իմ մեքենան ծախել եմ: Ուզում էի էստեղ մնամ, բայց չկարեցա…»:
Ընտանեկան վիճակի մասին Բենիամինն ասաց, թե զագսով ամուսնացած չէ, բայց Հայաստան գալու պատճառներից մեկն էլ իր ամուսնությունն է եղել, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրենց պսակադրությունն է կատարվել, դրա վկայագիրը ներկայացվեց դատարան:
Բենիամինը հայտնեց, որ կինն արդեն երեք ամսվա հղիություն ունի, ինքն ապրում է երկրորդ խմբի հաշմանդամ հոր, նաև մոր ու տատիկի հետ:
Բենիամինը կալանքի տակ չէ: Նա մեղադրվում է բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Մինչև դատաքննության սկիզբը ամբաստանյալը հայտնեց, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու միջնորդում է, որ գործը արագացված ընթացակարգով քննվի:
Մեղադրող Գեղամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրանքի՝ Բենիամին Մաթևոսյանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը իր քրոջ, քրոջ ամուսնու հետ գտնվել է Երևանում, Հյուսիսային պողոտա 1 հասցեում գործող «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
