Անչափահասն ու նախկին անչափահասը վերջին անգամ ժամանակ խնդրեցին՝ վերջին խոսքին նախապատրաստվելու համար
Փաստինֆոն գրում է.Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց դատական վիճաբանությունների փուլը:
Անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանը պնդեց իր ցուցմունքները, ըստ որոնց՝ նախաքննության ընթացքում Տիգրան Հայրապետյանի դատաբժշկական փորձաքննությանը ծանոթանալուց ու տուժողի լուսանկարը տեսնելուց հետո համոզվել է, որ ինքը դանակով խփել այլ՝ սև բաճկոնով անձի: Ըստ նրա՝ միայն երկու ամիս անց է հայտնել այդ մասին, քանի որ իր դիրքորոշման հետ կապված տարաձայնություններ են եղել իր պաշտպանի հետ. նա հրաժարվել է նրանից, և միայն նոր պաշտպան ներգրավելուց հետո է հայտարարել այդ մասին:
Ամբաստանյալը հայտարարեց, որ պարզաբանումների գնացող մեծ խմբին ինքը չի առաջնորդել, ինքն այդ խմբից ընդամենն երկու հոգու էր ճանաչում: Մեղադրանքը, ըստ նրա, անհիմն է, վերացական և նպատակ ունի մեղադրանքի համար հիմքեր ստեղծել:
Անչափահասը նաև հայտարարեց, որ չի ընդունում տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի ներկայացրած քաղհայցը, քանի որ ինքը որևէ կապ չունի Տիգրան Հայրապետյանին կյանքից զրկելու հետ:
Ամբաստանյալի մայրը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր անչափահաս որդու նկատմամբ մի շարք դատավարական խախտումներ են եղել, իր որդին նաև ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, նրանք ստիպել են, որպեսզի իր որդին խոստովանի՝ սպառնալով, որ այլապես «վատ կլինի քեզ, քրոջդ, մորդ համար»:
Ամբաստանյալի մայրը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր որդու դեմ ցուցմունք տված վկա Մարտին Գևորգյանն իր որդու հանդեպ թշնամանք ուներ, ուստի՝ նրա ցուցմունքները չպետք է գնահատվեն որպես արժանահավատ: Քննությունը, ըստ օրինական ներկայացուցչի, թերի է ընթացել, անգամ որդու խոսոտովանական ցուցմունքներ տալու պարագայում քննիչը պետք է պարզեր մեղադրանքին առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ, ինչը չի արել:
Ըստ ամբաստանյալի մոր՝ իր որդին ընտանիքում մեծացած, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երեխա է եղել, չէր կարող մարդ սպանել: «Մի կործանեք իմ երեխայի կյանքը»՝ դիմելով դատարանին, ասաց նա:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
