Նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ այսօր Սահմանադրական դատարանի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ՝ ոստիկանների և ցուցարարների միջև:
Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
