Արտակարգ դեպք՝ Ալավերդի քաղաքում. 14-ամյա երեխան տանիքից ցած է ընկել. նրան շտապ տեղափոխեցին Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 3/12 շենքի 15 բնակարանի բնակիչ, 14-ամյա Երեմ Մադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ե. Մադոյանը, ով սովորում է Ալավերդու թիվ 12 միջն. դպրոցում, շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց Երևան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան բարձրացել է 9 հարկանի շենքի տանիք, որտեղ աղունիկներ են պահում և անզգուշաբար տանիքի բաց հատվածից մոտ 3 մետր ընկել է ցած: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ քիչ ուշ:
