23-ամյա վարորդը «Բելաջո» ռեստորանի մոտ ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բանկիչ, 23-ամյա Ռաֆայել Այվազյանը, վարելով ВАЗ 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Այվազյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Նուրիջանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթաի վայր են ժամանել Ճանապարհայիհ ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները , Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա եղել ոչ սթափ ՝ «խմած»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Այվազյանը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և նրա ավտոմեքենան մի քանի անգամ Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար տեղափոխվել է «Գայի պլաշադկա»:
