Ադրբեջանը եթե հարկ համարի կվերադարձնի հայ օդաչուների դիերը. ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը
Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց դատավարությունը շարունակվում է ԼՂՀ-ում՝ պնդելով, թե «նրանք դիվերսանտներ չեն»:
Խոսելով ղարաբաղյան օդուժի խոցված ուղղաթիռի մասին՝ նա հայտարարել է, թե այն գտնվում է Ադրբեջանի տարածքում: «Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար այն վերցնելը հնարավոր չի եղել: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
