15 տարեկանում 80-ամյա տատիկին սպանելու համար դատապարտված Արսենը կալանավայրում էլ ՔԿՀ-ի աշխատողին է խփել
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց անչափահաս Արսեն Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հանցագործության կատարման պահին՝ 2014 թվականի հունվարի 22-ին, Արսենը 15 տարեկան էր, նա ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին:
Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել տարեց կնոջ սպանության համար:
Տասնհինգամյա տղան ձեռքով հարվածել է տուժողի դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի շրջաններում, հետո սեղմել է ծեր կնոջ պարանոցը:
Տուժողին պատճառվել են ծանր վնասվածքներ՝ քթի ոսկրերի փակ կոտրվածքներ, լեզվի ծայրի սալջարդ վերք, դեմքի, վերին և ստորին շրթունքների ներսային մակերեսների, կզակային ու պարանոցային շրջանների արյունազեղումներ… ուղեղի կարծր և փափուկ թաղանթներում, ուղեղիկի և գլխուղեղի հիմային մակերեսների վրա անցումով արյունազեղումներ, ուղեղանյութում՝ կետավոր արյունազեղումներ… կողոսկրերի… ուղղակի փակ կոտրվածքներ…
Տուժողը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման ու պարանոցի օրգանների՝ ձեռքերով սեղմման-խեղդման, ինչպես նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով…
Ամբաստանյալն իր նկատմամբ կատարվող դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնել է, որ հունվարի 22-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում գնացել է իր ծանոթ Անդրանիկենց տուն: Վերջինս տանը չի եղել: Տանն է եղել նրա տատիկը՝ Ամալյան: Ինքը հարցրել է՝ կարո՞ղ է սպասել Անդրանիկին, տատիկը պատասխանել է՝ ոչ:
Նա իրեն վիրավորել է, «այլանդակի ծնունդ» է անվանել: Դրանից ինքը նյարդայնացել է, բռունցքով մեկ անգամ հարվածել է կնոջ դեմքին, նրան գցել է գետնին, ոտքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, գլխարկով սեղմել դեմքը, պարանոցը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
