Համացանցում ծանոթացել է աղջկա հետ ու սպառնացել նրա արժանապատվությունը նվաստացնող տվյալներ հրապարակել
Նախկինում դատապարտված գյումրեցի 31-ամյա Արտյոմը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում ծանոթացած աղջկան սպառնացել է իր մասին արատավորող տեղեկություններ հրապարակել:
Ըստ մեղադրանքի, Արտյոմը համացանցի «Վ Կոնտակտ» կայքի միջոցով 2014թ. հունվարի 13-ին ծանոթացել է Շիրակի մարզի բնակչուհու հետ, որից հետո նրա տվյալներով և նկարով բացել է անհատական էջ, ապա վերջինիս մասին արատավորող, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրանից 50.000 ՀՀ դրամ պահանջել:
Արտյոմին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
8-ամյա կրթությամբ Արտյոմն ամուսնացած է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա:
