Անսարքություններ՝ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ դրա հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20:11.2014 թ. ժամը 09:00-ից աշխատանքները վերսկսելու համար:
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը
