Եթե տղայիս կպնեք, կփոշիացնեմ. Հայաստանի նախկին գլխավոր դատախազի որդին «քցել», իսկ հայրը սպառնացել է ռուս գործարարին (Video)
1in.am-ը գրում է. Պարզվում է՝ Հայաստանում «քցում» են ոչ միայն ամերիկահայ, սիրահայ ներդրողներին, այլև ռուսներին: Ընդ որում, ավելի կատարելագործված ձևով, քան արդեն իսկ մեզ ծանոթ դեպքերում:
Այս դեպքում «քցողի» դերում Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին է՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը: Նա 2005 թվականին իր վաղեմի ընկերոջը՝ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովին, առաջարկում է Հայաստանում բիզնես սկսել: Վիկտորը Կորեպանովին հավաստիացնում է, որ իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է, ու գործարարին առաջարկում է գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Կորեպանովը համաձայնում է, շինարարությունը սկսելուց առաջ «Անսուր Ինվեստ» անունով համատեղ ընկերություն են հիմնում: Սակայն շինարարությունը սկսելուց առաջ ռուս գործարարը գալիս է Հայաստան և պարզում, որ նշված հասցեն գերակա շահ է ճանաչվել, ու Վիկտորը, շտկելով իրավիճակը, առաջարկում է տարածք գնել Կասկադում: Պայմանավորվածություն են ձեռք բերում, տարածք են գնում և բոլոր գնումների համար վճարում է Կորեպանովը: Վիկտորը, սակայն, այդ հողերը գրանցում է իր և իր մի քանի մտերիմների անունով՝ պատճառաբանելով, թե Հայաստանում օրենք կա, որ հողատարածքները չեն կարող գրանցվել օտարերկրացիների անունով:
«Ինձնից գումարները վերցնելով՝ նա հողերը գրանցեց ինչ-որ անձնավորության վրա իր ընկերներից, ապա մի շինծու փոխառության պայմանագիր կնքեց ինձ հետ՝ դրանով ապահովելով որ համ հողը մնա իրեն, համ իմ տված գումարները: Ցավոք, ես դա ուշ հասկացա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարարը՝ ավելացնելով, որ Վիկտորը պարբերաբար իրենց զգուշացրել է, որ Հայաստանում բավական սարսափելի ու ազդեցիկ մարդիկ կան, ու եթե այդ հողերը շատ արագ չձևակերպվեն իր անունով, որովհետև ինքը հայտնի մարդ է, ու իրենից չեն համարձակվի խլել դրանք, իրենց ձեռքից կվերցնեն հողերը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
