Հետախուզվողներ են հայտնաբերվել՝ խարդախության, գողության, խուլիգանության և կեղծ փողերի իրացման մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել:
Այսպես.
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի /խարդախությանը հանցակցելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 10.40-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Հարություն Գ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի Արագածի փողոցից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հերմինե Գ.-ն, որը նոյեմբերի 17-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Նոյեմբերի 20-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ-ի տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին, որը 2013 թ. հուլիսի 29-ից հետախուզվում է ՌԴ Կրասնոդարի Երկրամասի, Կրասնոարմեյսկի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /կեղծ փողերի իրացում/:
