Տուն մտնելիս անհայտ անձինք մտել են բնակարան, ծեծել տանտիրուհուն և բացահայտ հափշտակել ոսկյա մատանիները
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարևանի տնից ձայներ են գալիս, կարծես կողոպուտ են կատարում:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խմբին նույն օրը՝ ժամը 18:10-ին,1942թ. ծնված Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ին, իր բնակարան մտնելիս, երկու անհայտ անձինք մտել են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորջաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981թ. ծնված Նաիրի Մ.-ին, ով խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը 1981թ. ծնված Վազգեն Ս.-ի հետ:
Նաիրի Մ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
