«Չեզոք գոտի»–ն ռազմական հասկացություն է, որը կա վաղուց. Դավիթ Բաբայանը՝ Ուորլիքի եզրույթների հակամեկնաբանությամբ
Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի մեկնաբանությանը, թե ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ զինուժի ուղղաթիռի խոցման միջադեպը տեղի է ունեցել, ըստ էության, ոչ թե չեզոք գոտում, այլ ոչ մեկի հողում, նկատեց, որ ամերիկացի դիվանագետը փորձել է այդ հասկացությանը տալ ավելի դիվանագիտական բացատրություն: «Բայց իրականությունն այն է, որ ռազմական առումով գոյություն ունեն նման գոտիներ: Սովորաբար, նման գոտիներ լինում են սահմանների երկայնքով, և մեր պարագայում, երևի թե, ժամանակը չէ ասել՝ սահմաններ, բայց մենք այդպես ենք ընկալում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
-Պարո՛ն Բաբայան, Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք» տարածք, կա «ոչ մեկի հող» (no man’s land), սահմանումը, որը բաժանում է ռազմական ուժերը: Ստեփանակերտում ինչպե՞ս ընդունեցին համանախագահի այդ մեկնաբանությունը:
- Ընդհանուր առմամբ, «չեզոք գոտի» հասկացությունը ռազմական է, և ինչ-որ ձևով՝ ռազմաքաղաքական: Այսինքն՝ սա մի տարածք է, որը չի վերահսկվում որևէ կողմի միջև: Սա է այդ հասկացությունը: Եվ աշխարհում եղել են այդպիսի նախադեպեր, երբ չեզոք գոտիներ են եղել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև չեզոք գոտիներ են եղել: Մեզ մոտ, ուղղակի սա ռազմական հասկացություն է, որը այդպես էլ կա (դե ֆակտո – Tert.am) և որը վաղուց գոյություն ունի:
- Այսինքն՝ ըստ Ձեզ համանախագահող երկրի նախագահը ուղղակի դիվանագետի լեզվո՞վ է խոսել:
-Այո՛, ինձ թվում է՝ այդպիսի փորձ է արել կամ՝ ինչ-որ որակավորում տալ, բայց իրականությունն այն է, որ ռազմական առումով գոյություն ունեն նման գոտիներ: Սովորաբար, նման գոտիներ լինում են սահմանների երկայնքով, և մեր պարագայում, երևի թե, ժամանակը չէ ասել՝ սահմաններ, բայց մենք այդպես ենք ընկալում:
-Այսինքն՝ նկատի ունեք ղարաբաղա-արդրբեջանական սահմաննե՞ր:
-Այո՛:
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում
