Հայկական կողմը հրապարակել է խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրի լուսանկարը` ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների օպերացիայից առաջ եւ հետո
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրի լուսանկարը` ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների օպերացիայից առաջ եւ հետո:
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
«Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:
