«Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատան մասնաշենքում տեղի է ունեցել Էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատան մասնաշենքում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
