Դատապարտյալին բերված հանձնունքի մեջ հայտնաբերվել է կանաչադարչնագույն զանգված և դեղահաբեր (Լուսանկարներ)
Երեկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ ստացված հանձնունքի միջից հայտնաբերվել են կանաչավուն զանգվածներ և դեղահաբեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայք-էջի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի դատապարտյալ Ա.Տ.-ի անվամբ քաղաքացի Բ.Վ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են 9.7 գրամ կանաչադարչնագույն, 4.8 գրամ կանաչավուն զանգվածներ, ինչպես նաև՝ 10 դեղահաբ և 6 դեղապատիճ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
