Խնդիրը մեր դատավորների մորթապաշտությունն է. Կառավարությունը 160.000 եվրո կփոխհատուցի Բյուզանդի բնակիչներին
1in.am-ը գրում է.ՄԻԵԴ-ը հերթական անգամ նեղն է գցել Հայաստանի կառավարությանը: Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Բյուզանդի փողոցի նախկին բնակիչների հայցերը: Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի այդ ընտանիքներին 160.000 եվրո: Հայաստանի դատավորները դեռ ինչքա՞ն կմնան ապիկար, որքա՞ն ժամանակ է հարկավոր դատարաններին առողջացման համար, դեռ քանի՞ դատ կշահի ՄԻԵԴ-ում ՀՀ քաղաքացին: Ըստ Ռուբեն Սահակյանի՝ Վճռաբեկ դատարանը չպետք է թույլ տար, որ այդպիսի գործերը հասնեն Եվրոպական դատարան, տեղում պետք է լուծեր, քանի որ դրա համար է ինքը կոչված:
Դիտակմանն ի պատասխան՝ մի՞թե Վճռաբեկ դատարանը իշխանություններից անկախ կարող է գործել, որքանո՞վ նրա կայացրած վճիռները կարող են անկախ լինել իշխանությունների որոշումներից, Ռուբեն Սահակյանը նշեց, որ խնդիրը մեր դատավորների մորթապաշտությունն է.
«Իրենք մտածում են՝ եթե էսպիսի որոշում կայացնեմ, դա հաճո չի լինի իշխանություններին, դրա համար արի էսպես կայացնեմ: Արդյունքում ունենք սա: Այսինքն՝ նման դատավորները, որոնք առաջին ատյանում, վերաքննիչում, հետո Վճռաբեկում կայացնում են նման որոշումներ, ելնում են ժողովրդի շալակը»,- հավելեց զրուցակիցս:
Նման որոշումներն արդյո՞ք Եվրամիությունում Հայաստանի դատական համակարգի նկատմամբ անվստահությունն էլ ավելի չեն խորացնում: Ռուբեն Սահակյանի խոսքերով՝ նման երևույթներ բոլոր երկրներում էլ կան, բոլոր երկրների դեմ էլ կան նման դատական որոշումներ, շատ պետությունների նկատմամբ շատ ավելի, քան Հայաստանի նպատմամբ, ուստի հազիվ թե դա ազդի Հայաստանի դատական համակարգի վրա:
մանրամասերը՝ սկզբնաղբյուրում
