Վաղը տեղումներ սպասվում են առավելապես արևելյան շրջաններում. ողջ տարածաշրջանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 27-ից 29-ը մեր հանրապետության շրջանների մեծ մասում, իսկ 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով:
Հյուսիսարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի: Ըստ ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 26-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -2...-7, ցերեկը՝ - 2...+1, նախալեռներում գիշերը` 0...+3, ցերեկը՝ +4...+8, Արարատյան դաշտում գիշերը` +1...+4, ցերեկը՝ +6...+9, Սյունիքի հովիտներում գիշերը` 0...+4, ցերեկը՝ +3...+7, Արցախում գիշերը՝ -1 ... +2, ցերեկը՝ 0 ... +3 աստիճան:
Երևանում նոյեմբերի 27-ից 29-նն ընկած ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերն սպասվում է +2..+4, ցերեկը` +6...+8, վաղը երեկոյան՝ +3... +5:
