Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել
Փաստինֆոն գրում է.Նոյեմբերյանի N զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նոյեմբերի 12-ին Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Պաշտպանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կլինի շուրջ 3 ամսից:
Դավիթ Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը և դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Նշենք, որ գործով մեղադրող դատախազը միջնորդել էր Դավիթ Խաչատրյանի դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Պաշտպանը Վերաքննիչ դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, պահանջով ամբողջությամբ բեկանել և փոփոխել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում, ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ՝ որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան, բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
