Ի՞նչ գործ ունի Արամ Հարությունյանը «մոնոտոն նահանջող Տեր-Պետրոսյանի», «քաղաքական դիակ» Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Aravot.am-ը գրում է. «Օրերս մի քանի արտախորհրդարանական կուսակցություններ հանդիպում ունեցան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և ցանկություն հայտնեցին միանալ եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանից հետո Գագիկ Ծառուկյանի գովքն արեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը վստահեցրեց, որ Ծառուկյանը իշխանությունը կվերադարձնի ժողովրդին:
Թե իրականում ԲՀԿ-ի և եռյակի մյուս ուժերի մասին ժամանակին ինչ հայտարարություններ էր արել Տիգրան Կարապետյանը, մենք արդեն ներկայացրել ենք: Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, եռյակի ուժերից ԲՀԿ-ի, Քոչարյանի մասին նա, ի տարբերություն Տիգրան Կարապետյանի, ավելի զուսպ ու դրական է արտահայտվել նաև նախկինում:
Ավելին, Արամ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովներից է և գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական և բարոյական իրավունք ունի մասնակցելու քաղաքական պայքարին: Մի տեսակետ, որը հակասում է եռյակի ուժերի, հատկապես ՀԱԿ-ի մոտեցումներին: Եռյակի հետ Արամ Հարությունյանի համագործակցությունն անհասկանալի է դառնում հատկապես նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նրա արած հայտարարությունները վերընթերցելով: Արամ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության մարդն է:
Նրա խոսքերով՝ «Ակնհայտ է, որ իշխանություններն առաջ են մղում Րաֆֆի Հովհաննիսյանին, նա միայն այս պահի համար չէ, նա 2018-ի համար էլ է»: Ավելի ուշ նա հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խմած մարդու կեցվածք ունի, հանրահավաքին օյաղ չի գալիս, որ նա քաղաքական դիակ է, Սերժ Սարգսյանի թելն է թելում և այլն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
