Ինչո՞ւ էր հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի տղան ժամանել «Մոսկվա» կինոթատրոն
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմ փոքրիկ փեսացուն» ֆանտաստիկ կատակերգության ֆիլմի պրեմիերան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դահլիճը լեփ լեցուն էր: Ներկա էր դերասանական ողջ կազմը, ֆիլմը ստեղծող աշխատակազմը, ինչպես նաև ֆիլմի գործընկերները: Ֆիլմը դիտելու ընթացքում և հետո, դահլիճում տիրում էր բարձր տարամադրություն, իսկ մի քանի տեսարաններ ուղեկցվեցին ծափահարություններով և լիաթոք ծիծաղով: Որտե՞ղ հատվեցին փոքրիկների և մեծերի աշխարհները, ո՞վ էր փեսացուն և ինչո՞ւ էր դարձել փոքրիկ ու ինչո՞ւ էր չորքոտանու անունը Արման, ով գլխավոր դերակատարներից մեկն էր ֆիլմում՝ իմացան այսօր ֆիլմը դիտողները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմը դիտելու համար ժամանել էր նաև հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Կայարանցի Թևոսիկի որդին՝ Նորիկ Սաֆարյանը:
