1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մանրամասներ. Ինչպես են հայ հետախույզները տարհանել խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները

Ինչ ասել է` հատուկ նշանակության գործողություն, և ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները: Մեր թղթակից, կապիտան Շուշան Ստեփանյանին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՐԱՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Հետախույզը սովորաբար գործում է հակառակորդի թիկունքում, եւ ինքն է ընտրում՝ որտեղ, երբ, ինչպես գործել: Հետախույզի առավելություններից մեկն էլ այն է, որ նրան չեն սպասում, նախաձեռնողը ինքն է, ինքն է ընտրում թիրախը կամ նրան նախօրոք հանձնարարվում է, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր: Պայմանները բավականին յուրահատուկ էին: Առաջին՝ գործողության վայրը, ըստ հակառակորդի, եղել է պատշաճ վերահսկողության ներքո: Խոցված ուղղաթիռը գտնվել է հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հատուկ գործողությունը ենթադրում էր կատարման հստակ ժամանակացույց, քանի որ այն շատ երկար չպետք է տեւեր: Լրատվամիջոցներին հետեւելով՝ թվում է, թե գործողությունն իրականացվել է նոյեմբերի 21-22-ը՝ մեկ ամբողջ օր, բայց այդպես չէ. այն փուլային առաջադրանք էր: ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը մի քանի անգամ ներթափանցել է տարածք եւ դուրս եկել, աշխատել է հակառակորդի քթի տակ: Առաջադրանք կատարող ստորաբաժանման զինծառայողներին այնտեղ սպասում էին, ուստի ԼՂՀ ՊԲ հրամանատարության որոշումը եւս յուրահատուկ է՝ սպային վայել: Եթե գործեին տեսական, ռազմարվեստում ընդունված մեթոդներով, պետք է որ այդ քայլին չգնային, չպետք է ստորաբաժանում ուղարկվեր նման տարածք, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ էր: Այնինչ զոհված սպաների դիակներն ստիպեցին կայացնել աննախադեպ որոշում: Իսկական զինվորականը չի խոչընդոտի զոհված սպայի դիակը մարտադաշտից դուրս բերելուն: Նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ մարտից հետո երկու կողմերը պայմանավորվում էին եւ մարտադաշտից դուրս բերում զոհված ընկերներին, չէին խանգարում իրար: Մեր հակառակորդը փոխվել է, լկտիացել, առավել նենգ է դարձել. գուցե այս պահվածքը նրանց անճարակության արդյունքն է:

ԼՂՀ ՊԲ զինծառայողները գործողության ընթացքում ամբողջովին ոչնչացրել են հակառակորդի ստեղծած ծուղակը: Ծուղակ ասելով՝ պետք է հասկանալ հակառակորդի ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները՝ ավելացրել էին դիպուկահարների, նոր դիրքերի թիվը, դիրքավորել էին այնպես, որ կարողանան ազդել ամբողջ տարածքի վրա, լրացուցիչ գնդացրորդներ էին նշանակել, լուսարձակներ էին բերել եւ փորձել տեղանքը լուսավորել երկու կողմից, բայց ոչնչացվել են:

Առաջադրանք կատարող խումբը փոքրաթիվ էր: Պարզ է՝ եթե գործողության մասնակցող անձնակազմը մեծաքանակ լիներ, կորուստ ունենալու հավանականությունն էլ կմեծանար: Անձնակազմը կխրախուսվի ամենաբարձր մակարդակով՝ ըստ զինվորական կարգի: Այս հարցում էլ պետք չէ շտապել, ինչպես, օրինակ, ադրբեջանական կողմը արեց՝ արագ խրախուսելով ուղղաթիռը խոցած զինծառայողին, ինչը թուլության նշան է եւ խոսում է այն մասին, որ հակառակորդը անլուրջ է եւ հերոս ստեղծելու խնդիր ունի:

hayzinvor.am

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan