Վեցամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հորը դատարանն ազատել է պատասխանատվությունից
Փաստինֆոն գրում է. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, անմեղսունակ ճանաչեց սեփական դստեր նկատմամբ անառակաբարող գործողություններ կատարած հորը:
2013 թվականի օգոստոսի 20-ին հայրն իր 6-ամյա դստերը պառկեցրել էր մահճակալին, հանել վերջինիս տաբատը և ներքնազգեստը, ինքը հանել էր իրենը ու կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Դրանից երկու օր հետո էլ իր կնոջ հետ անհիմն վիճաբանության արդյունքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ամուսինը դանակը դրել էր վերջինիս որովայնին և սպառնացել սպանել նրան, ինչից հետո ընտանիքն ստիպված է եղել պաշտպանություն հայցել իրավապահներից:
Հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին 7-ամյա կրթությամբ, գործազուրկ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ և 137-րդ հոդվածների 1-ին մասերով (տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):
Սակայն դստեր հանդեպ անառակաբարո գործողություններ կատարած և կնոջը սպանել ցանկացած տղամարդուն դատարանը ոչ թե մեղավոր է ճանաչել ու պատժի դատապարտել, այլ անմեղսունակ է ճանաչել ու հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
