Վանաձորում 43-ամյա տղամարդը բաժանվելուց հետո էլ կնոջը դաժան ծեծի է ենթարկել և հավատարմություն պահանջել նրանից
1in.am-ը գրում է.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Դ.-ի գործի դատական քննությունը:
43-ամյա Սամվելը 2012 թվականի դեկտեմբերին ամուսնացել է Անժելա Ա.-ի հետ:
Համերաշխ ընտանիք կազմել չեն կարողացել: Հաճախ վիճաբանել են, հետզհետե ամուսնական կյանքը դարձել է անտանելի:
2014 թվականի հունիսին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Սամվելն ու Անժելան ամուսնալուծվել են:
Անժելան, բնակվելու տեղ չունենալով, շարունակել է նախկին ամուսնու հետ ապրել նույն հարկի տակ:
Ըստ դատական ակտի՝ ամուսնալուծությունից հետո Սամվելը սկսել է խանդել նախկին կնոջը, նրան կասկածել է անբարո կյանք վարելու համար:
2014 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 17-ի սահմաններում Սամվելը գնացել է տուն և Անժելայի հեռախոսազանգերը ստուգելու նպատակով վերցրել է նրա բջջային հեռախոսը:
Անժելան պահանջել է վերադարձնել հեռախոսը, ասել է, թե ամուսնալուծությունից հետո Սամվելն իրավունք չունի խառնվելու իր անձնական կյանքին:
Անժելայի պահանջն ավելի է բորբոքել Սամվելի խանդը: Եվ նա բռունցքով մեկ հարված է հասցրել Անժելայի դեմքին: Ապա նրան գցել է հատակին, ոտքերով ու ձեռքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
