Նոյեմզարը մատաղի արարողության ժամանակ տանտիրուհուն «օգնել է»՝ նրա ներքնակի տակից հափշտակելով 28 հազար 200 դոլար
1in.am-ը գրում է.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Նոյեմզար Սիմոնյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 14-ն անց 30-ից 41-ամյա Նոյեմզարը մասնակցել է Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկի տանը կազմակերպված մատաղի արարողությանը:
Նոյեմզարը տանտիրուհուն օգնելու ընթացքում հյուրասիրության սեղանի համար անձեռոցիկներ բերելու նպատակով մտել է տանտերերի ննջասենյակ:
Նոյեմզարի աչքից չի վրիպել, որ մահճակալի ծածկոցը տեղաշարժված է: Նա մաքրասեր կնոջ մղումով փորձել է ուղղել ծածկոցը, բարձրացրել է մահճակալի ներքնակը ու դրա տակ նկատել է կապույտ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մի կապոց, կողքին էլ՝ հայկական դրամներ:
Կռահելով, որ կապոցում մեծ գումար է, Նոյեմզարը կապոցը ներքնակի տակից վերցրել ու թաքցրել է նույն սենյակի պահարանում, որ հետո գաղտնի հափշտակի:
Մատաղի արարողության ավարտից հետո, ժամը 23-ի սահմաններում Նոյեմզարն իր հետ վերցրել է ձեռքի պայուսակը, մտել է նույն ննջասենյակը, պահարանում թաքցրած թղթադրամների կապոցը տեղավորել է պայուսակի մեջ ու հեռացել է՝ տանտերերից հափշտակելով 28 հազար 200 դոլար կանխիկ գումար:
մանրամասները` սկզբնաղբյուրում
