Առաջիկա երկու օրերին գրեթե ամենուրեք կդիտվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին շրջանների մեծ մասում, 4-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, իսկ 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Մասնագետների ուսումնասիրություններով՝ օդի ջերմաստիճանը 4-ին կնվազի 1-3 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:
Իսկ առաջիկա օրը՝ դեկտեմբերի 2-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3...-8, ցերեկը՝ - 4...+1, նախալեռներում գիշերը` - 2...+1, ցերեկը՝ +2...+5, Արարատյան դաշտում՝ գիշերը` 0...+2, ցերեկը՝ +5...+8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0...+4, ցերեկը՝ +5...+8, Արցախում գիշերը՝ - 3 ... +1, ցերեկը՝ +1 ... +3 աստիճան:
Երևանում դեկտեմբերի 2-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին էական տեղումներ չեն սպասվում, իսկ 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի գիշերն սպասվում է 0..+2, ցերեկը` +5...+7, վաղը երեկոյան՝ +2... +4:
