«Օդնոկլասնիկը» ամուսնացած Վահանին և հիվանդ Արևհատին հասցրել էր պոմպակայան՝ դիտած պոռնոֆիլմերը մարմնավորելու
1in.am-ը գրում է.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Ս.-ի գործի դատական քննությունը:
29-ամյա Վահանն ամուսնացած է, նրա խնամքին են մինչև 3 տարեկան 1 երեխան ու հղի կինը:
Վահանը զբաղվում է հողագործությամբ:
Նախաքննությամբ հաստատված է համարվել, որ 22-ամյա Արևհատը (անունը փոխված է) ի ծնե տառապել է «Մտավոր հետամնացություն, վարքագծի խանգարում, ուշադրության պակասություն» հիվանդությամբ: Նա բնակվել է մոր հետ: Մայրն աշխատել է: Այդ ընթացքում Արևհատը տանը մնացել է մենակ, հեռուստացույց է դիտել կամ «Օդնոկլասնիկի» կայքում խաղեր է խաղացել:
Արևհատը դժվարությամբ է օգտվել համակարգչից: Ի պատասխան ստացած հաղորդագրությունների՝ գրել է՝ հա, կամ գրել է իր հեռախոսահամարը:
2013 թվականի հոկտեմբերի 6-ին Վահան Ս.-ն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով այցելել է Արևհատի էջ, հարցրել է՝ կցանկանա՞ իր հետ շփվել:
Արևհատը պատասխանել է՝ հա:
Հետո, սովորության համաձայն, գրել է իր հեռախոսահամարը:
Վահանը օրվա մեջ մի քանի անգամ զանգել է աղջկան, առաջարկել է հանդիպել:
Արևհատը տանը մենակ է եղել: Նա ընդունել է տղայի առաջարկը:
Պայմանավորվել են հանդիպել «Մանուշակ» մանկապարտեզի մոտ:
Վահանը , որ այդ պահին եղբորը փոխարինում էր նրա աշխատավայրում՝ պոմպակայանի պահակատանը, խնդրել է համագյուղացիներից մեկին, որ իր մեքենայով գա, միասին գնան Արևհատի հետ հանդիպման վայր:
Համագյուղացին կատարել է Վահանի խնդրանքը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
