Վանաձորի թիվ 24 դպրոցի բակում 17-ամյա երեխա է դանակահարվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դանակահարվածը 17-ամյա Տիգրան Գևորգյանն է, ով այս պահին վիրահատարանում է: Նա վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի մասում՝ սուր կտրող-ծակող առարկայից:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վնասվածքը Տ. Գևորգյանը ստացել է Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի բակում: Դպրոց է ժամանել ոստիկանության Բազումի բաժինի օպերատիվ խումբը՝ Բազումի ոստիկանապետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ: Դպրոց և հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
