Վազգեն Խաչիկյանը միայնակ է ուզում կրել պատասխանատվությունը․ Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով
1in.am-ը գրում .Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատական քննությունը:
Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:
Վազգեն Խաչիկյանն ասաց, թե անհամապատասխանություն կա իրեն առաջադրված մեղադրանքների հանցակազմերի հետ կապված, այսինքն՝ կա արարքի սխալ որակում, իր պաշտոնն ունեցողը իրեն վստահված գումարները կարող էր յուրացնել, բայց ոչ՝ հափշտակել խարդախության միջոցով:
Վազգեն Խաչիկյանն ասաց, որ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե բազմաթիվ խեղճ թոշակառուներ կատարված յուրացումների արդյունքում չեն ստացել իրենց թոշակները:
Բայց, ըստ Խաչիկյանի, մեղադրանքի կողմը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ թեկուզ մեկ թոշակառու չի ստացել իր թոշակը:
Խաչիկյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը նաև տնտեսում է կատարել՝ մոտ 10 միլիարդ դրամի, դրա մասին չի խոսվում:
Խաչիկյանը մեջբերեց թվեր պետբյուջեի ծախսերի, դրանցում կենսաթոշակների մասի վերաբերյալ:
Հիշատակեց ԶԼՄ-ներում եղած հրապարակումներ, մասնավորապես այսպիսի վերնագիր՝ «Թոշակառուները երանի են տալիս Խաչիկյանի ժամանակներին»:
Վազգեն Խաչիկյանը հիշեցրեց, որ իր աշխատած ժամանակ կենսաթոշակները երեք անգամ բարձրացել են, չնայած պարզ չէր նրա ու մյուս ամբաստանյալների դերը այդ հարցում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
