«Մուշ»-ից Եղվարդի մանկապարտեզի մատակարարը նրբերշիկ գնել է, բայց տնօրենը չգիտի՝ այդ նրբերշիկը նա ում է մատակարարել
Aravot.am-ի հետ զրույցում «Մուշ» ընկերության տնօրեն Բորիս Ներսիսյանը, որի ընկերության անունն այս օրերին շրջանառվում է որպես Եղվարդի թիվ 1 մանկապարտեզին նրբերշիկ մատակարարող, ասաց, որ «Մուշ» ընկերությունից տարբեր մատակարարներ են մսամթերք գնում, այդ թվում՝ եւ նրբերշիկ, բայց թե մանկապարտեզի այդ մատակարարը նրբերշիկը կոնկրետ մանկապարտեզին, թե մեկ այլ ընկերությանը մատակարարելու համար է գնել, չի կարող ասել:
Պարոն Ներսիսյանը մեզ հետ զրույցում վկայակոչեց առողջապահության նախարարի թիվ 42-Ն հրամանը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: Այդուհանդերձ, «Մուշ»-ի տնօրենը տեղյակ չէր իր նրբերշիկը մատակարարվել է Եղվարդի մանկապարտեզ, թե` ոչ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ
