Մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք է մեկը լինի, լավ չի՞ ռուսի իշխանության տակ լինենք. Թոխմախի Մհեր (Video)
1in.am-ը գրոմ է. «Առանց ռուս ազգի՝ մենք չենք կարող գոյատևել: Դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք: Մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տակ: Մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք է մեկը լինի՝ պարսիկը, թուրքը: Լավ չի՞ ռուսի իշխանության տակ լինենք: Որ մենք իրենց հետ չեղանք, մեզ ուտելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցմանը:
Հարցին, թե բայց չէ՞ որ Հայաստանը 1991 թ. Խորհրդային միությունից առանձնացել և հռչակվել է անկախ պետություն, անկախացավ նաև Ղարաբաղն ու պատերազմում հաղթեց: «Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց: Եթե ռուսը չլիներ, ո՞նց էինք Ղարաբաղ պահում»,- պատասխանեց Մ. Սեդրակյանը։
