Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց, մնաց դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքը լսելը
Փաստինֆոն գրում է. Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել տակտիկական նկատառումներով, որպեսզի փաստական հանգամանքներ չբացահայտի:
Նման հայտարարությամբ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարության հերթական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը` անդրադառնալով նախաքննության ու դատաքննությամբ ամբողջ ընթացքում Վարդան Պետրոսյանի ցուցմունքից հրաժարվելու փաստին:
Այսպիսով, վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքը լսելու փուլին:
Դատախազ Արթուր Սարգսյանը մեղադրական ճառը նախապատրաստելու համար դատարանից որոշակի ժամանակ խնդրեց:
Դատարանի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին:
