Անչափահասի համաձայնությամբ՝ 23-ամյա երիտասարդը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
23-ամյա Մուշեղ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 տարին լրացած տարիքում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3-րդ կետերով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Այս մասին մասին Shabat.am -ը տեղեկացավ Սյունիքի մարզի շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
