Ստեփանավանի բուժկենտրոնի վիրաբույժի անփութությունը մահ է առաջացրել, բայց նա համաներմամբ ազատվել է պատժից
1in.am-ը գրում է.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբույժ, վնասվածքաբան Կարապետ Մհերյանի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 65-ամյա բժիշկ՝ վիրաբույժ Կարապետ Մհերյանն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել, ինչի հետևանքով բուժվող հիվանդ Սամվել Է.-ն մահացել է:
Կարապետ Մհերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Դատարանը հաստատված է գնահատել, որ 2013 թվականի հունվարի 2-ին, ժամը 20-ն անց 25 րոպեին Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Սամվել Է.-ն՝ աղեստամոքսային սուր արյունահոսությամբ:
Հիվանդի բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացրել է վիրաբույժ-վնասվածքաբան Կարապետ Մհերյանը:
Հունվարի 4-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ին հիվանդի մոտ կրկնակի արյունահոսություն է եղել, նա ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել:
Կատարված ԷԳԴՍ հետազոտությամբ հայտնաբերվել ու ախտորոշվել է արյունահոսության աղբյուրը:
Սակայն, ըստ դատական ակտի, բժիշկ Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հաստատված խոցային արյունահոսությունը կյանքի ցուցումով վիրահատական եղանակով դադարեցնելու համար, ինչի դեպքում, դատական ակտի համաձայն, զգալիորեն կմեծանային բարենպաստ ելքի հնարավորությունները, կարելի կլիներ փրկել Սամվել Է.-ի կյանքը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
