Չվստահելով ռուս աղջիկներին, եկել է Հայաստան և այնքան է ուզել շուտ ամուսնանալ, որ փախցրել է մի քանի օրվա ծանոթուհուն
1in.am-ը գրում է.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանում մեծ տարածում ունեցող՝ աղջիկ փախցնելու հերթական գործի դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին 31-ամյա Զավեն Ե.-ն էր՝ ՌԴ քաղաքացի: Աշխատել է Մոսկվայի «Ցար-Գրադ» մանկական սննդի ֆիրմայում՝ որպես ներկայացուցիչ:
Զավենին ամբաստանյալի աթոռին մենակ չէին թողել նրա 35-ամյա քույր՝ Նելլին՝ 3 երեխաների մայր, վատառողջ, ինչպես նաև 21-ամյա եղբայրը՝ Գոռը՝ ֆիզիկապես առողջ, Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկի օպերատոր:
Զավենն այսպես՝ քույր-եղբայրներով կազմակերպել ու ամուսնության նպատակով իրականացրել է իր հավանած աղջկա՝ Հայկուշի (անունը փոխված է) առևանգումը:
Ըստ դատական ակտի՝ Զավենը դեռ 2003 թվականին մեկնել է Ռուսաստան: Դարձել է ՌԴ քաղաքացի, աշխատանք, գրանցում, որոշակի պայմաններ է ապահովել ու, չվստահելով ռուսաստանաբնակ աղջիկներին, 2014 թվականի հուլիսի սկզբին ժամանել է Հայաստան՝ հայ աղջկա հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու նպատակով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
