Տավուշի մարզում 32-ամյա տղամարդն առևանգել է ամուսնացած կնոջ ու պահանջել է, որ նա ամուսնուն թողնի ու իր հետ ամուսնանա
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ազատ Սևոյանի, Գևորգ Ասատրյանի, Նահապետ Մուրադյանի, Սուսաննա Հովակիմյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները՝ Ազատ Սևոյանի գլխավորությամբ, մեղավոր են ճանաչվել աղջկա առևանգման համար:
32-ամյա Ազատն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ըստ նախաքննական ցուցմունքների՝ Նուշիկին (անունը փոխված է) ճանաչել է երկար տարիներ:
2013 թվականի ամռանը քեռակնոջ՝ այս գործով ամբաստանյալ Սուսաննա Հովակիմյանի հետ երկու անգամ գնացել է Նուշիկենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու, բայց երկու անգամն էլ մերժվել է:
Իմացել է, որ Նուշիկն ամուսնանում է:
Իմացել է նաև, որ Նուշիկն իր ընկերուհու հետ 2013 թվականի օգոստոսի 12-ին պատրաստվում է մեկնել Դիլիջան՝ հանգստանալու:
Ինքն իր ընկեր Արմեն Ստեփանյանի հետ նրանց հետևից գնացել է Դիլիջան:
Նուշիկն ու ընկերուհին «Դիլ-Հիլ» հանգստյան տանն են եղել: Ինքն ու ընկերը հանգստյան տան հարևանությամբ մի առանձնատուն են վարձակալել:
Իրենց սենյակի պատուհանից մի ամբողջ օր հետևել են Նուշիկին, հանդիպելու հարմար պահ են փնտրել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
