Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել. Արամ Զ. Սարգսյան
1in.am-ը գրում է. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ:
Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը:
Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել:
Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»:
