«ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել եղեգնուտում. տուժածները հոսպիտալացվել են
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ոսկետափ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MV 621 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել եղեգնուտում: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մաս դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած տեղափոխվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
