Բիլակներով և զոռբայությամբ հարցերի լուծումը դատապարտելի է. Շարմազանովը՝ ազատամարտիկներին և Ա. Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին (Video)
1in.am-ը գրում է.«Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլակներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»։ Այս մասին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակմանը։
Շարմազանովն այսօր կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո նշել է, որ նիստին անդրադարձ է եղել արտաքին քաղաքական իրադարձություններին, միջկուսակցական կապերին, ինչպես նաև՝ այս կիրակի մի շարք համայնքներում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին:
