15-ամյա Գևորգը 1-ին կուրսի ուսանողի քունքոսկրը կոտրելով՝ «ապացուցել է», թե ընկերներն ինչպես պիտի «օգնեն» իրար
1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Գևորգ Ա.-ի գործի դատական քննությունը:
15-ամյա Գևորգը սովորում է մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:
Նա մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Գևորգն իր ընկերների՝ Մարտունի, Հայկի ու Արմենի հետ փողոցում վիճաբանել է միմյանց օգնել-չօգնելու հարցի հետ կապված:
Այդ ժամանակ փողոցի նույն հատվածով անցել են Տիգրանը և նրա ընկերներ Թելմանն ու Արան:
Թելմանը, նկատելով վիճաբանող պատանիներին, մոտեցել ու դիտողություն է արել, հարցրել է վեճի պատճառը:
Գևորգը փորձել է բացատրել, նրա ընկեր Արմենն էլ իր հերթին է խոսել:
Թելմանը պահանջել է, որ հերթով խոսեն, Արմենին լռեցրել է: Արմենի ու Գևորգի ընկեր Մարտունը Թելմանին կոպտել է Արմենին դիտողություն անելու, լռեցնելու համար:
մանրամասները` սկզբնաղբյուրում
