42-ամյա կինը դաժանաբար սպանել է ամուսնու բացակայությունից օգտվելով՝ իր հետ սեքսով զբաղվելու փորձ կատարած հարևանին
1in.am-ը գրում է.Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:
Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:
Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարևան սենյակում է ապրել:
Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատավայրում է եղել:
Կարինեն հայտնել է, թե Կարենը մի քանի անգամ է իրեն անպարկեշտ առաջարկություններ արել: Այդ մասին Կարինեն նույնիսկ ամուսնուն է ասել, ու ամուսինը դիտողություն է արել հարևանին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
