Արեգնազանը նախկին ընկերոջից վիրավորված՝ վառել է նրա մոր վերմակը, ջարդել է տան դուռն ու վնասել է գույքը
1in.am-ը գրւմ է.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Արեգնազան Բ.-ի գործի դատական քննությունը:
36-ամյա Արեգնազանը շուրջ 4 տարի ընկերություն է արել Համեստի որդի Դավիթի հետ: Արեգնազանն ու Համեստը բնակվել են հանրակացարանային տիպի նույն շենքի տարբեր սենյակներում:
Համեստը դեմ է եղել որդու և Արեգնազանի հարաբերություններին, Արեգնազանի հետ նրա փոխհարաբերությունները լարվել են, իսկ 2014 թվականի սկզբից Դավիթն այլևս մտերմություն չի արել ու չի շփվել Արեգնազանի հետ:
Նույն ժամանակ Համեստը տեղափոխվել է դստեր տուն, իսկ Դավիթը ժամանակ առ ժամանակ է այցելել հանրակացարան՝մոր սենյակ:
Հունիսի 6-ին Դավիթը հանդիպել է ընկերոջը, նրա հետ սրճարան է գնացել, խմել են:
Հետո Դավիթն առաջարկել է գնալ մոր հանրակացարանային սենյակ ու այնտեղ գիշերել:
Գնացել են, ընկերը պառկել է քնելու, իսկ Դավիթը դեռ ցանկացել է զվարճանալ: Նա գնացել է նախկին ընկերուհու՝ Արեգնազանի սենյակ:
Սկզբում Արեգնազանը դուռը չի բացել: Դավիթը հեռացել, բայց հետ է եկել ու նորից թակել է Արեգնազանի սենյակի դուռը:
Արեգնազանը չի բացել, բայց երբ վերջապես ճանաչել է Դավիթի ձայնը, դուռը բացել է:
Դավիթը ներս է մտել ու հայտարարել, թե եկել է… զվարճանալու: Արեգնազանը զայրացել է, պահանջել է, որ Դավիթը դուրս գա իր սենյակից:
մանրամասները` սկզբնաղբյուրում
