Գայանեն իր ամուսնուն ծեծած Վալոդից վրեժխնդիր լինելու համար սուտ հաղորդում է տվել, թե Վալոդը փողոցում իրեն գետնին է տապալել ու փորձել է բռնաբարել
1in.am-ը գրում է.Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվում է Գայանե Գ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ մարզի գյուղերից մեկի բնակչուհի Գայանեի ամուսնուն 2014 թվականի հուլիսի 31-ի կեսգիշերին ծեծել է մեկ այլ գյուղի բնակիչ Վոլոդյան:
«Վալոդից» վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր հաղորդած տեղեկությունը կեղծ է, անձնազոհ Գայանեն նույն օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել, թե այդ Վոլոդյան, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կեսգիշերին իրենց տան բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել, գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Գայանե Գ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
