20.000 ՌԴ ռուբլի վարձատրությամբ աշխատանքով շահագրգռել են և ամուսիններին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկել
40-ամյա կինը իրավապահներին տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը Ռուսաստանում ենթարկվել են աշխատանքային թրաֆիքինգի, 37-ամյա ամուսինը մինչև օրս շարունակում է մնալ «գերեվարված»:
Այսպես, ամուսիններին երևանյան «Աշխատանք Մեգա» կադրային գործակալությունում հավաքագրել է ոմն Կարենը՝ շահագրգռելով ՌԴ Մոսկվայի շրջանի Բրոննիցի քաղաքում գտնվող խմորեղենի արտադրամասում ամսական յուրաքանչյուրին շուրջ 20.000 ՌԴ ռուբլի վարձատրությամբ աշխատանքի առաջարկով:
Սեպտեմբերի 20-ին Կարենը կազմակերպել է իրենց տեղափոխումը ՌԴ հիշյալ քաղաք, որտեղ ոմն Պերճը վերցրել է իրենց անձնագրերը և օգտագործելով տեղափոխման և այլ ծախսերով պայմանավորված իրենց վիճակի խոցելիությունը` դրել է իրենց շահագործման վիճակի մեջ և շուրջ 3 ամիս նրան պատկանող խմորեղենի արտադրամասում ենթարկել աշխատանքային շահագործման:
Դեկտեմբերի 10-ին ինքը ձեռնունայն՝ առանց վարձատրության, վերադարձել է Երևան, իսկ ամուսինը մնացել է նշված արտադրամասում և չի կարողանում վերադառնալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարենի և Պերճի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
