Զինվորը ստորացվել ու հասցվել է ինքնասպանության, որովհետև «կասկածվել է» տնից ստացած «Սնիկերսը» մենակ ուտելու մեջ
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Ջոկի հրամանատարներ, կոչումով՝ կրտսեր սերժանտներ
Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերի հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Ս.-ին: Մեղադրել է, թե տնից ուղարկված սննդամթերքը նա մենակ է ուտում, սեռական բնույթի հայհոյանք է տվել, հեռախոսի մարտկոցը չտալու համար էլ բռունցքով հարվածել է զինվորի կրծքին:
2012 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատական ակտի, հենակետի գետնատնակում Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը քննադատել են Սարգիսին, նրա արարքը՝ ուղարկված սննդամթերքը իբր թե մենակ ուտելը, համարել են չ….ն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
