20-օրյա արձակուրդի համար չամուսնացած ու երեխա չունեցող լեյտենանտը խաբել է, թե կինն ու երեխան… մահացել են
1in.am-ը գրում է.Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Հենրիկ Գալստյանի գործի դատական քննությունը:
22-ամյա Հենրիկը զինծառայող է եղել՝ դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ:
Մեղսագրված արարքների համար Հենրիկը 2014 թվականի հուլիսի 30-ից արգելանքի տակ է:
Ըստ դատական ակտի՝ դեռ կուրսանտ եղած ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերի 9-ին, Հենրիկ Գալստյանն իր բարեկամուհի Հ.-ի հետ զագսում գրանցել է ձևական ամուսնություն, որից հետո խաբեության եղանակով ընդգրկվել է զորամասի ամուսնացածների ցուցակում:
2013 թվականի մարտի 2-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 20-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 8-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 16-ից մինչև երկուշաբթի օրվա առավոտյան ժամը 8-ը Հենրիկն օգտվել է ազատ ելքումուտքի իրավունքից, ինչը, ըստ դատական ակտի, հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների՝ զորամասում օրվա կանոնակարգով նախատեսված միջոցառումների կատարումը ժամանակավոր դադարեցնելուն:
Բացի դրանից, Հենրիկ Գալստյանը, լինելով արդեն դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ, 2014 թվականի փետրվարի 16-ին գումարտակի հրամանատարին է դիմել ու խաբել, թե իր կինն ու երեխան… մահացել են:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
