Ժամանցային բիզնեսով զբաղվող Սեմ Նազարյանը հայտնվել է թմրանյութերի օգտագործման և շորթման սկանդալներում
SLS հյուրանոցի հայ սեփականատերը Լաս Վեգասի հյուրանոց-խաղատան կառավարումը հանձնել է կոկաինի օգտագործման և շորթման կասկածներով սկանդալային իրավիճակում հայտնվելու պատճառով: Այս մասին հայտնում է Laist.com-ը:
Սեմ Նազարյանը հայտնի է ռեստորանների, գիշերային ակումբների և հյուրանոցների իր հսկա պորտֆելով: Ներկայումս նա հայտնվել է թմրանյութերի օգտագործման, շորթման և դատապարտված անձի վճարումներ անելուն առնչվող գործերում: Այս տեղեկություններն ի հայտ են եկել հետաքննության արդյունքում, որը սկսել էր Նևադայի խաղային վերահսկիչ խորհուրդը, որին Նազարյանը դիմել էր խաղային լիցենզիայի ստացման խնդրանքով: Այս մասին հայտնում է Times-ը:
Լաս Վեգասում նրա գործունեության ծրագրերը հայտնվել են խառնաշփոթության մեջ:
Քննիչներն ի հայտ են բերել կոկաինի օգտագործման փաստը, ինչպես նաև 3 մլն դոլարի վճարում մի դատապարտյալի, ում մեղադրում են թմրանյութերի պահման ու փողերի լվացման մեջ: Նա Death Row Records-ի հիմնադիր Սյուջ Նայթն է:
Նազարյանը լիցենզիայի համար դիմել է՝ ունենալով խաղատանը 10 տոկոս բաժնեմաս, մինչդեռ պաշտոնապես դրա համար պահանջվում է ավելի քան 5 տոկոս: SLS Las Vegas-ից բացի, որը բացվել էր օգոստոսին, Նազարյանն ունի 51 ռեստորան, 17 գիշերային ակումբ, 6 հյուրանոց ԱՄՆ-ում: Եվս 8 SLS հյուարոնցներ կբացվեն Նյու Յորքում, Բահամանյան կղզիներում և Պեկինում 2016-ին:
Նազարյանը հյուրանոցի վերահսկողությունը երեքշաբթի հանձնել է Stockbridge Capital-ին, սակայն հույս ունի պահպանել 10 տոկոս բաժնեմասը:
Նա մտադիր է շարունակել պայքարը լիցենզիայի համար: Գործը կքննվի Նևադայի խաղային հարցերով հանձնաժողովում հինգշաբթի: Սեմն ափսոսանք է հայտնել իր գործողությունների համար և համաձայնել ներկայանալ թմրանյութային փորձաքննության, չնայած ավելի վաղ պնդում էր, որ թմրանյութեր օգտագործել է անցյալում:
